Մասնագիտական կողմնորոշման շրջայց՝ Մ․ Սարյանի անվան 86 դպրոցի աշակերտների համար
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը
հյուրընկալել էր Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարաններում
սովորող աշակերտներին՝ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի
տեղակալ Նադիա Բաննահյանի ուղեկցությամբ։
Քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանը ողջունեց աշակերտներին, ապա՝ մասնագիտական կողմնորոշման և իրազեկման շրջայց իրականացրեց։ Այցի ընթացքում աշակերտները եղան քոլեջի լսարաններում, հետևեցեին ուսանողների մասնագիտական գործնական դասապրոցեսներին։
Նախ, ներկա եղան քոլեջի ռեժիսուրա առարկայի դասախոս, բեմադրիչ Ասյա Սեյրանյանի դերասանի վարպետության դասաժամին, որի ընթացքում տեղի էր ունենում «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների դիպլոմային ներկայացման փորձը։
Իսկ «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության լսարա-արտադրամասում արդեն ծանոթացան ուսանողների նախագծած և մոդելավորած հագուստների ստեղծման գործընթացին։ Ապա՝ ներկա եղան «Լուսանկարչական գործ» մասնագիտության դասապրոցեսին, որը վարում էր «Մշակույթի» ամբիոնի լուսանկարչության դասախոս Գեղամ Հախվերդյանը։
Լսարաններից մեկում աշակերտները ներկա եղան «Դիմահարդարման արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի դասապրոցեսին, որտեղ պրակտիկ դասը վարում էր «Արվեստի» ամբիոնի դասախոս Հասմիկ Ախոյանը։ Դասապրոցեսի ընթացքում «Դիմահարդարման արվեստ» և «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտություններում սովորող ուսանողները, համատեղ դասապրոցեսի ընթացքում, իրականացնում էին դիմահարդարում։
Հաջորդ լսարանում՝ 86 դպրոցի աշակերտները եղան «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների դասապրոցեսին։
Շրջայցի ընթացքում աշակերտները եղան նաև հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանի անունը կրող պարասրահ-թանգարանում, որտեղ ընթանում էր «Պարարվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների դասապրոցեսը՝ պարուսույց Ալինա Դանիելյանի ղեկավարությամբ։ Ուսանողները հյուրերին դիմավորեցին պարային ողջույնով։ Աշակերտները նաև ծանոթացան պարասրահ-թանգարանում տեղ գտած Վանուշ Խանամիրյանի անձնական իրերին, պարային հագուստներին, որոնք նա կրում էր կյանքի վերջին տարիներին մասնակցած պարային ելույթների ժամանակ, տեսան աշխատանքային ու մասնագիտական լուսանկարներն ու պարի լեգենդի վերջին բեմադրությունների էսքիզները։
Աշակերտները եղան նաև քոլեջի գրադարանում, որտեղ գրադարանվար Արմինե Մարկոսյանը ներկայացրեց գրադարանի մասնագիտական հարուստ և հաճախակի թարմացվող գրականությունը, ապա պատմեց գրադարանում ուսանողների առօրյայի մասին։
«Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության փորձասենյակ-լսարանում ներկա եղան ուսանողներից կազմված բենդի փորձերին՝ ղեկավար մաեստրո, դաշնակահար, կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանի գլխավորությամբ։ Ընթացքում դպրոցի աշակերտները ևս ներգրավվեցին փորձին՝ աշակերտներից մեկը, որպես դաշնակահար, իսկ մյուսը՝ կատարումով։ Ընթացքում նաև 86 դպրոցի աշակերտուհուն նվագակցեց լեգենդար երաժիշտ Խաչիկ Սահակյանը։
Համատեղ կատարումը՝ տեսանյութում․
Մասնագիտական կողմնորոշման շրջայցի ընթացքում Մ․ Սարյանի անվան դպրոցի աշակերտները փոքրիկ զրույց-հանդիպում ունեցան «Ուսանողական թատրոն»-ի ղեկավար, բեմադրիչ, դերասան Համլետ Թադևոսյանի հետ։
Շրջայցը եզրափակվեց երաժիշտ Ակսել Բակունցի անունը կրող դահլիճում, որտեղ ընթանում էր դասախոս «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների թեմատիկ աշխատանքների ցուցահանդեսը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Սոֆի Հակոբյանի և Արմեն Նազարյանի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկա Ավետիսյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ