Այսօր մաեստրո Արթուր Գրիգորյանը կդառնար 64 տարեկան
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար մաեստրո Արթուր Գրիգորյանը կդառնար 64 տարեկան։ Ավաղ, այսօր նրա հարազատները, ընկերներն ու արվեստի երկրպագուները նշում են լեգենդար մաեստրոյի երկնային տարեդարձը։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ողջ անձնակազմը շնորհավորում է մաեստրոյի երկնայի տարեդարձն ու ցավ ապրում՝ նրա անժամանակ կորստի համար։ Արթուր Գրիգորյանական անփոխարինելի ոճով ու մատուցմամբ որքան չգրված նոտաներ ու չերգված երգեր մնացին անավարտ, և չվայելեցին հանդիսականի սերը։
Սակայն, հայկական երաժշտարվեստի ապագա սերնդին թողած մեծ երաժշտական ժառանգությունը, որոնք տարիներ շարունակ վայելում են հանրության սերը, հավերժ կհնչի։ Այդ հարուստ ժառանգությունը կհնչի ոչ միայն Արթուր Գրիգորյանի երգարվեստի դարբնոցում թրծված հայկական էստրադայի կատարողների ու երաժիշտների մատուցմամբ, այլ նաև անփոխարինելի կլինի Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների երգացանկում։