«Ազնավուր» քոլեջի մասնագիտական կազմը վարպետաց դասեր վարեց Երևանի 168 հիմնական դպրոցում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի մասնագիտական կազմը վարպետության դասեր վարեց Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան համար 168 հիմնական դպրոցի աշակերտների համար։ Հանդիպման ընթացքում քոլեջի և դպրոցի համանման՝ «Դերասանական արվեստ», «Երգչախմբային արվեստ», «Պարարվեստ», «Հագուստի մոդելավորում» և «Նկարչական արվեստ» մասնագիտական դասարաններում սովորող աշակերտների հետ «Ազնավուր» քոլեջի դասախոսները վարեցին պրակտիկ դաս։
Դպրոցի դասարաններում վարպետության դասերն ընթացան զուգահեռ, ըստ մասնագիտությունների։ Օրինակ դասարաններից մեկում քոլեջի Նադեժդա Սարգսյանի անվան «Երաժշտության ամբիոնի» «Երգչախումբ» առարկայի դասախոս Շահե Քեշիշէանը յուրօրինակ կատարողական դաս վարեց աշակերտների հետ։
Իսկ քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար, բեմադրիչ Համլետ Թադևոսյանը և «Մշակույթի ամբիոնի» դասախոս, դերասանուհի Յանա Գաբրիելյանը թատերական արվեստով հետաքրքրված աշակերտներով լի դասարանում աշակերտների հետ վարեցին դերասանի վարպետության հմտությունների դասեր։
Իսկ Պարարվեստի դասարանում բոլորն ակտիվ էին ու ռիթմիկ էներգիայով լցված, քանի որ աշակերտները շուրջ մեկ ժամ ուսումնասիրեցին ժամանակակից պարի տեխնիկան ու սովորեցին կարևոր շարժումներ՝ քոլեջի դասախոս, պարուհի Աննա Հակոբյանի վարպետությամբ։
Դպրոցի նկարչական դասարանում բոլորը լուռ էին ու ստեղծագործական պրոցեսում, քանի որ քոլեջի «Արվեստի ամբիոն»-ի ռեստավրացիոն մասի պատասխանատու-դասախոս Սամվել Ենոքյանը վարպետության դաս էր վարում նկարչական արվեստ դասարանում սովորող աշակերտների հետ:
Քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության դասախոս, դիզայներ Քրիստինե Գրիգորյանը, վարպետության դասի ընթացքում աշակերտներին ներկայացրեց հագուստի նախագծման տեխնիկան ու կիսվեց մասնագիտական խորհուրդներով։
Աշակերտների հետ մասնագիտական վարպետության դաս-հանդիպումը և ուսուցիչների հետ փորձի փոխանակումը կայացավ «Ազնավուր» քոլեջի և համար 168 հիմնական դպրոցի հետ համատեղ կնքած հուշագրի շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․