Քոլեջի պարախումբն արժանացել է «Страна легенд» միջազգային պարի փառատոնի հատուկ դիպլոմի
Հուլիսի
29-ից- օգոստոսի 3-ը Վրաստանում կայացել է «Страна легенд» XIX ազգային երգի և պարի միջազգային փառատոնը, որտեղ
այս տարի մասնակցել է 7 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Բելառուս, Թուրքիա, Լատվիա,
Ինդոնեզիա:
Հայաստանը ներկայացրել են Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության ուսանողները։
Փառատոնային օրերին, «Ազգային պարեր» ծրագրի շրջանակներում, քոլեջի պարախումբը փայլուն կատարումներով հանդես են եկել Մարտվիլի, Չոխորոցկու, Խոնսկի, Ցխալտուբո և Թբիլիսի քաղաքներում ներկայացնելով հայ ազգային պարերը։
Հայաստանյան պատվիրակության կազմը ղեկավարել է քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, իսկ պատվիրակության կազմում են եղել քոլեջի Նադեժդա Սարգսյանի անվան «Երաժշտության» ամբիոնի «Պարարվեստ» մասնագիտության դասախոսներ Սաթենիկ Ավետիսյանը և Թամարա Գալոյանը։
Փառատոնի կազմկոմիտեի կողմից քոլեջի պարախումբն արժանացել է հատուկ խրախուսական դիպլոմի։ Իսկ քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին արժանացրել են շնորհակալական դիպլոմի։
Այցի ընթացքում նաև ձեռք է բերվել փառատոնի շրջանակներում համագործակցությունը շարունակական դարձնելու պայմանավորվածություն։
Մանրամասները՝ կից տեսանյութում․