Քոլեջի գրադարանը հարստացավ մասնագիտական արժեքավոր գրականությամբ՝ երաժշտարվեստի նվիրյալների շնորհիվ
Վերջերս,
երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր
գործիչ Արմեն Բուդաղյանը, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի
տնօրեն Վարազդատ Խաչումյանի հետ հյուրընկալվել էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին։ Երաժշտարվեստի նվիրյալները սակայն, դատարկաձեռն չէին եկել, նրանք քոլեջի
գրադարանին նվիրեցին մասնագիտական արժեքավոր գրականություն։
Հանդիպման ընթացքում, երկու քոլեջների տնօրենները, ձեռք բերեցին մասնագիտական, կրթական համատեղ գործունեություն իրականացնելու, փոխադարձ աջակցություն ցուցաբերելու մի շարք պայմանավորվածություններ։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ողջ կոլեկտիվն իր շնորհակալությունն է հայտնում երաժշտարվեստի երկու նվիրյալներին՝ քոլեջի գրադարանը երաժշտական գրականության բացառիկ նմուշներով հարստացնելու համար։