Քոլեջի շնորհակալագրերով պարգևատրվեցին «Պարարվեստ» մասնագիտության դասախոսներն ու ուսանողները
Երևանի
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության ուսանողները Հայաստանը ներկայացրել են երկու պարային
փառատոնում։ Նախ հուլիսի 4-8-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել են «Наследники
традиций», իսկ հուլիսի 29-ից- օգոստոսի 3-ը՝ Վրաստանում կայացած «Страна легенд»
XIX ազգային երգի և պարի միջազգային փառատոնում։
Օրերս փառատոներում հայկական ժողովրդական պարերը արժանվույնս ներկայացնելու համար «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը շնորհակալագրերով պարգևատրեց փառատոնում մասնակից «Պարարվեստ» մասնագիտության ուսանողներին։ Իսկ Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը ղեկավարելու և փառատոնի ժամանակ կազմակերպվող աշխատանքներին բարձր պատասխանատվությամբ մասնակցելու համար քոլեջի Նադեժդա Սարգսյանի անվան «Երաժշտության ամբիոնի» վարիչ Մարիամ Հովհաննիսյանը, դասախոս Թամարա Գալոյանը և Սաթենիկ Ավետիսյանը արժանացան շնորհակալագրերի և ֆինանսական պարգևատրման սերտիֆիկատների։