«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության ուսանողների մեկ օրը՝ «Կոկա Կոլա» զովացուցիչ ըմպելիքների գործարանում
Քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 2-րդ կուրսում սովորող ուսանողները
հունիսի 17-ին, ուսումնական պրակտիկայի շրջանակներում, «Սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար և ընդհանուր բնագիտական
առարկաների» ամբիոնի վարիչ` Քրիստինե Սավթալյանի և նույն ամբիոնի դասախոս` Էլեն Սարգսյանի
ուղեկցությամբլ այցել էին «Կոկա-կոլա Հելլենիկ» ընկերության «Երջանկության գործարան։
Շրջայցի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Կոկա-Կոլա
բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալու ընկերության գործունեության
մասին, կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը,
ինչպես նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ» և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունների
բիզնես գործունեության առանձնահատկություններին ու նպատակներին:
Գործարանում ուսանողները ծանոթացել են նաև ընկերության կողմից նախաձեռնած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին: Այցի ընթացքում նաև ներկայացվել է ընկերության ապրանքատեսականին։
Ի դեպ, բացառիկ հնարավորությամբ «Ազնավուր» քոլեջի ուսանողները ներկա են եղել Կոկա-Կոլա զովացուցիչ ըմպելիքների ստեղծման ամբողջական շրջափուլին՝ նախակաղապարից մինչև պատրաստի արտադրանք:
Հագեցած շրջայցի ավարտին՝ ուսանողները մասնակցել են նաև գործարանի կողմից անցկացվող խաղ-մրցույթին: