«Ազնավուր» քոլեջի ու Գրականության և արվեստի թանգարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց․ տեսանյութեր
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի
միջև վերջերս կնքվեց համագործակցության հուշագիր։ Իրադարձությունը տեղի ունեցավ Գրականության
և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։
Մինչ բուն իրադարձությունը, ուսանողները հնարավորություն ունեցան շրջայցի միջոցով ավելի սերտ ծանոթանալու բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի թողած ժառանգությանը, նրա անձնական իրերին, կարևոր ու պատմական իրողություններին։
Շրջայցի մասին մանրամասն՝ դիտեք տեսանյութում։
Տեսանյութը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Աշոտ Խաչատրյանի։
Շրջայցին հաջորդեց փոքրիկ համերգային
ցերեկույթը՝ լեգենդար հայ, շանսոնյե Շառլ Ազնավուրի երգացանկում ընդգրկված մի քանի
կատարումներով՝ քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության տարբեր կուրսերում սովորող
ուսանողների կատարմամբ։
Իսկ կատարողներին նվագակցում էր «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Թուջարյանը։ Դավիթին պատիվ էր տրված նվագակցել Սիլվա Կապուտիկյանի անձնական դաշնամուրի վրա, որը բանաստեղծուհին ձեռք է բերել Սովետական տարիներին Ի․Ստալինի կողմից ստացած դրամական մրցանակով։ Ի դեպ, հանպատրաստի ուսանողների փոքրիկ համերգային ցերեկույթին ներկա եղան նաև Վաղարշ Վաղարշյանի անվան դպրոցի աշակերտները, որոնք այցելել էին թանգարան։
Քոլեջի ուսանողների կատարմամբ փոքրիկ համերգային մասից մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։
Համերգային հատվածը վայելելուց
հետո Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և Եղիշե Չարենցի անվան գրականության
և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը
կնքեցին համագործակցության հուշագիր։
Իրադարձությունը ավելի պատմական դարձավ, երբ երկու ՊՈԱԿ-ների տնօրենները հուշագիրը ստորագրեցին Սիլվա Կապուտիկյանի անունը կրող այն գրիչներով, որոնք ժամանակին նրան նվիրել է սաղիմահայ անվանի բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի
ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ․