Ուսանողները Դրամատիկական թատրոնում ներկա են եղել Գրիգոր Խաչատրյանի փորձին
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվետի պետական քոլեջի և Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի համագործակցության շրջանակում, օրերս քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները այցելել էին դրամատիկական թատրոն:
Ուսումնական պրակտիկայի շրջանակում, պրակտիկայի ղեկավար, դասախոս Ասյա Սեյրանյանի ուղեկցությամբ, ապագա դերանները թատրոնում դիտել են ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ «Համլետ» ներկայացման փորձը, որի առաջնախաղը տեղի կունենա շուտով:
Փորձի ավարտին Գրիգոր Խաչատրյանը մասնագիտական խորհուրդներով զրույց- հանդիպում է ունեցել ուսանողների հետ: