Համագործակցության հուշագիր՝ «Ազնավուր» քոլեջի և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի միջև
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն այսուհետ կունենան սերտ համագործակցություն։ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քելեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը համագործակցության հուշագիր կնքեցին։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Իսկ համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան առաջիկայում։
Լուսանկարները՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Աշոտ Խաչատրյանի և «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի։
Մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։