Ազնավուր լեգենդը․ քոլեջի տնօրենը դասախոսություն վարեց Պետական կառավարման ակադեմիայում
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր 100-ի և «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024» ամենամյա
միջոցառման շրջանակում Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի
տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը դասախոսություն-հանդիպում ունեցավ ՀՀ պետական կառավարման
ակադեմիայում։
Ակադեմիայի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը, որպես աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը կրող քոլեջի տնօրեն, Վ․ Կիրակոսյանը նախ խոսեց լեգենդար հայի թողած հարուստ և բազմաժանր ժառանգության մասին։ Անդրադարձավ ոչ միայն Ազնավուրի մշակութային այլ նաև հասարակական ու դիվանագիտական գործունեությանը՝ ի նպաստ Հայաստանի։ Ինչպես նաև մեջբերեց անվանի աշխարհահռչակ անհատների գնահատականն ու անդրադարձը՝ Ազնավուր արտիստի, դիվանագետի ու հասարակական գործչի մասին։
Հանդիպման ավարտին «Ազնավուր» քոլեջի տնօրենը անդրադարձավ քոլեջը աշխարհահռչակ շանսոնիեյի անունով անվանակոչելու մտահղացման ու իրագործման մասին, ապա նաև պատմեց քոլեջում ուսանողների առօրյայից, որը հագեցած է Շառլ Ազնավուր լեգենդի թողած հարուստ ժառանգությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ