Հայոց ցեղասպանության թանգարանում «Ազնավուր» քոլեջի ուսանողների համար դասախոսություն է անցկացվել
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի «Ռեժիուրա» մասնագիտությունում
սովորող ուսանողները, քոլեջի դասախոս Գուրգեն Մուրադյանի
ուղեկցությամբ,
երեկ այցելել էին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը «Հարրի Փոթերը, քրիստոնեության սահմանապահն ու Մեծ եղեռնը» վերնագրով դասախոսություն է անցկացրել քոլեջի ուսանողների համար: Ինտերակտիվ մեթոդով ընթացած դասախոսությունը սկսվել է «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքից այն հատվածի ընթերցմամբ, որտեղ շոշափվել է մարդու ինքնաճանաչման հարցը, ապա ցուցադրվեց Հարրի Փոթթերի մահվան ու հարության դրվագը:
Դասախոսության ընթացքում բանախոսը քոլեջի ուսանողներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդը՝ մեռնող ու հարություն առնող հատիկի ֆենոմենով:
Դասախոսության ավարտին ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր է նվիրել «Ազնավուր» քոլեջի գրադարանին:
Այցի շրջանակում ուսանողները ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ծանոթացել են թանգարանային ցուցադրություններին: