Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Ազնավուր» քոլեջում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում օրերս տեղի ունեցավ «Անձնակազմի և ուսանողների
պաշտպանության միջոցառումների կազմակերպումը՝ հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր ստուգել.
1․ հակառակորդի հարձակման ժամանակ ղեկավար կազմի, աշխատակիցների, ՔՊ կազմավորումների գիտելիքների գործնական կիրառումը,
2․ ստեղծված իրավիճակում գործողությունների ճիշտ կատարումը,
3․ ինժեներական պաշտպանությունը՝
4․ հակառակորդի հարձակման սպառնալիքի և առաջացման դեպքում քոլեջի գործունեության կայունությունը,
5․Կառավարման, կապի և ազդարարման համակարգի պատրաստականությունը:
Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը ներգրավված էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ՔՊ կազմավորումները (հասարակական կարգի պահպանության, փրկարարական, հակահրդեհային, վթարատեխնիկական) և տարահանման խումբը:
ՀՏՈՒ-ին ներկա էին ՓԾ ԵՓՎ ՔՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Ա. Մարգարյանը, ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ղ. Ղարիբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՊ բաժնի մասնագետ Մ. Մարտիրոսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գ. Մովսիսյանը և առաջատար մասնագետ Տ. Ստեփանյանը:
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի և 2-րդ կուրսի ուսանողուհի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի։ Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ․