Հայկական ջազի լեգենդ Գարի Քյոսայանը վարպետության դաս վարեց «Ազնավուր» քոլեջում
Ջազի լեգենդ, դաշնակահար, կոմպոզիտոր
Գարի Քյոսայանը վարպետության դաս-հանդիպում ունեցավ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն», «Գործիքային կատարողական արվեստ» և «Էստրադային
արվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողների հետ։
Հանդիպման առաջին մասում ջազ երաժիշտը հարց ու պատասխանի ձևաչափով զրուցեց ուսանողների հետ, պատմեց իր կյանքի ու ստեղծագործական գործունեության կարևոր ու բեկումնային դրվագների մասին։ Ապա՝ կիսվեց իր հարուստ փորձով։
Ուսանողների խնդրանքով Գարի Քյոսայանը կատարեց իր հանրահայտ «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը։ Ապա նաև ունկնդրեց քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության ուսանողներին՝ քոլեջի դասախոս, դաշնակահար Կորյուն Հայրապետյանի նվագակցությամբ։
Քյոսայանը սակայն դատարկաձեռն չէր եկել «Ազնավուր» քոլեջ, երեք լավագույն հարց հնչեցրած ուսանողի նվիրեց իր հեղինակային ստեղծագործությունների ձայնասկավառակը՝ իր իսկ ինքնագրով։
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Հակոբյանի։
Լուսանկարնեը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։