«Ազնավուր» հիմնադրամն ազդարարում է ԱԻԴԱ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳՐԻ մասին
Աիդա Ազնավուր-Կառվարենցի 100-ամյա տարեդարձի առթիվ «Ազնավուր» հիմնադրամը, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համատեղ, նախաձեռնում է անվանական կրթաթոշակների շնորհման ծրագիր։
Աիդա Ազնավուրը երգչուհի է, Շառլ Ազնավուրի ավագ քույրն ու ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի կինը:
Աիդան և եղբայրը՝ Շառլը, անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին են կատարել արվեստի բնագավառում իրենց առաջին քայլերը, ստեղծագործել, երազել մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը: Աիդա և Շառլ Ազնավուրների համար մշտապես կարևոր դեր է ունեցել նաև տաղանդավոր երիտասարդների շնորհների զարգացումը, նրանց մասնագիտական աճի խթանումը:
Անվանական կրթաթոշակի այս ծրագրի միջոցով «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է տաղանդավոր երիտասարդների առաջխաղացմանը նվիրված՝ Ազնավուրների առաքելությունը:
Կրթաթոշակը շնորհվելու է միայն Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներին։
Հայտադիմումը լրացնելու համար՝ սեղմել այստեղ․
Առավել տեղեկատվության համար սեղմել այստեղ․