«Ազնավուր» քոլեջի «Հայը» հյուրախաղերով Ստեփանավանում էր․ (տեսանյութը)
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնը» հյուրախաղերով մեկնել էր Ստեփանավան։
Սոս Սարգսյանի ավան մշակույթի պալատում ստեփանավանցի մշակութասեր հասարակությունը դիտեց
«Ուսանողական թատրոնի» «Հայը»՝ պարային պլաստիկ ներկայացումը։
Պարուսույց Նելլի Աբովյանի պարային բեմադրությամբ ու ռեժիսոր Ասյա Սեյրանյանի բեմադրական տեսարաններով «Հայը» բեմադրությամբ ներկայացվում է մաքառող հայը գրերի գյուտից, քրիստոնեությունից մինչև մեր օրերը՝ Արցախյան առաջին ու 44-օրյա պատերազմի տեսարաններ։
Հանդիսատեսն առավել բուռն ու ծափերով էր արձագանքում հատկապես հայի համար դժվարին ժամանակաշրջանը հաղթահարելու ու հառնելու տեսարաններին։
Ներկայացման ավարտին ուսանողները շրջեցին Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում գործող Սահակ Սահակյանի անվան թանգարանում և վարպետի թողած ժառանգության շնորհիվ բացահայտեցին հին Ստեփանավանը։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Մելոյանի
Մանրամասները՝ տեսանյութում․