Կարեն Խուրշուդյանը պարգևատրվեց Շառլ Ազնավուրի անվան քոլեջի Ոսկե հուշամեդալով
Լեգենդար հայորդի, ֆրանսահայ
երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Երևանի Շառլ Ազնավուրի
անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը ստեղծել է Շառլ Ազնավուրի անվան քոլեջի Ոսկե մեդալ։ Լեգենդի
անվանական մեդալը տրվում է հայ ազգային մշակույթը և կրթությունը հանրահռչակելու, հասարակական
և այլ ոլորտներում ներդրած ավանդի ու մատուցած ծառայության համար՝ ի նպաստ Հայաստանի
Հանրապետության:
Ոսկե մեդալով «Ազնավուր» քոլեջն իր երախտիքն է հայտնում այն մարդկանց ովքեր քոլեջի ապագայի համար մեծ գործ են անում։
Օրերս, առաջին Շառլ Ազնավուրի անվան Ոսկե մեդալին արժանացավ Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ, գրող Կարեն Խուրշուդյանը։
«Այս մեդալով դեռևս շատ նվիրյալներ են պարգևատրվելու», -Ոսկե Մեդալը հանձնելուց հետո ասաց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
«Հուզմունքը խեղդում է կոկորդս, որովհետև պարգևատրվեցի պլանետար աստղի անվանական Ոսկե մեդալով»,- «Շառլ Ազնավուր» Ոսկե մեդալը ձեռքին հուզված ասաց Մարսելի Խ․ Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․