Ազնավուր քոլեջը և «Ալեքս» տեքստիլ ընկերությունը համագործակցության հուշագիր կնքեցին
Օրերս, Երևանի Շառլ Ազնավուրի
անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը և «Ալեքս» տեքստիլ ընկերությունը համագործակցության
հուշագիր կնքեցին։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, Ազնավուր քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումնական և մասնագիտական պրակտիկան անցկացնել «Ալեքս» տեքստիլի արտադրամասում։ Իսկ հեռանկարում, իրենց լավագույնս դրսևորած ուսանողները արտադրամասում կմնան, որպես աշխատակից։
Կողմերը, քննարկելով հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան կարճ ժամանակահատվածում։