ԵՄԱՊՔ ուսանողուհի Մարիա Խանդանյանը հաղթել է «GOLDEN Voices 2021» միջազգային մրցույթում
Նոյեմբերի
8-12-ը Երևանում տեղի ունեցավ «GOLDEN Voices 2021»/ «Ոսկե ձայներ-2021» երգի միջազգային
մրցույթը, որն ընթացավ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ։
Մրցույթին մասնակցության համար Հայաստան էին ժամանել 16 պետություններից 110 մասնակից, ինչպես նաև 17 երկրներից 48 միջազգային ժյուրիի անդամներ։
Մասնակիցները մրցում էին հինգ տարիքային խմբում՝ 7-9, 10-13, 14-17, 18-25, 26-35։ Յուրաքանչյուր տարիքային խմբում մասնակիցներն արժանացան երրորդ, երկրորդ և առաջին մրցանակային տեղերի։
Իսկ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողուհի Մարիա Խանդանյանն դարձավ մրցույթի հաղթող, արժանանալով գլխավոր՝ «Super Grand Prix» մրցանակի, ինչպես նաև 500 դոլար՝ մրցանակային ֆոնդից։