ԵՄԱՊՔ սաները ելույթ ունեցան 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների հուշ-ցերեկույթին
Երևանի
Միքայել Նալբանդյանի անվան համար 33 հիմնական դպրոցում օրերս տեղի է ունեցել Արցախյան
44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար անմահացած քաջորդիներին
նվիրված հուշ-ցերեկույթ։ Մինչ միջոցառման մեկնարկը, Արարատյան հայրապետական թեմի հոգևոր
հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի ձեռամբ, կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ, և
տղաների սխրանքն անմահացնող հուշակոթող-խաչքարի օծման արարողություն։
Խաչքարի օծմանը հաջորդել է ծառատունկի արարողությունը, որի ընթացքում եղևնիները տնկել են դպրոցի 44-օրյա պատերազմի մասնակից սաները։
Դպրոցի «Փառքի դասարան»-ում ստեղծվել է տղաներին նվիրված հուշանկյուն՝ համալրված իրենց անձնական իրերով, լուսանկարներով, պատվոգրերով ու շքանշաններով։
Միջոցառումն ամփոփվել է դպրոցի դահլիճում՝ գրական-երաժշտական հուշ- ցերեկույթով, որի ընթացքում հնչել են հիշատակի, խոնարհումի, երախտագիտության խոսքեր՝ ընդմիջվելով ազգային երգ ու պարով, հայրենաշունչ ու ոգեղեն բանաստեղծական տողերով։
Գրական-երաժշտական հուշ-ցերեկույթին երաժշտական կատարումներով հանդես են եկել նաև Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության սաները՝ Աշուղ Հրանտ Մուրադյանի ղեկավարությամբ։