Էսսամ Նագին 4-օրյա վարպետության դաս վարեց «Ազնավուր» քոլեջում
Երևանի
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում եգիպտացի վավերագրող կինոռեժիսոր
Էսսամ Նագին վարպետության դասերի շարք ունեցավ քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտությունում
սովորող ուսանողների համար։
«Ստեղծագործական գործընթացը վավերագրական ֆիլմերի ստեղծման մեջ» խորագրով վավերագրող կինոռեժիսորը, 4 օր հագեցած վարպետության դասի ընթացքում կինոռեժիսորը ուսանողներին սովորեցրեց վավերագրության միջոցով ճանաչել ինքներս մեզ:
Վարպետության դասերի ընթացքում կինոռեժիսորը ուսանողների հետ քննարկվեց ամենատարբեր թեմաներ, որպեսզի ապագա ռեժիսորները կարողանան հասկանալ իրենց սեփական զգացմունքները, կարողանան կառավարել հույզերը, չընկճվեն այս դժվարին ժամանակաշրջանում։
«Ամեն ինչ ունի իր հստակ սկզբնակետը և որպեսզի այն կառուցվի, պետք է ունենալ ամուր հիմք։ Համեմատեք ձեզ ծառի հետ։ Դուք պետք է ունենաք կայուն արմատներ, որպեսզի դրանք օգտակար նյութերով սնուցելուց հետո վայելեք թարմ պտուղները»,- վարպետության դասերի ընթացքում հաճախ էր կրկնում ռեժիսորը։
Դասընթացի շրջանակում ուսանողները կարողացան գտնել մի շարք հարցերի պատասխաններ՝
«1. Ի՞նչն է Արամ Խաչատրյանին դարձրել Արամ Խաչատրյան։ Ո՞րն է նրա հաջողության բանաձևը։
2. Ի՞նչ է ճշմարտությունը։
3. Ի՞նչ է պատասխանատվությունը։
4. Ինչպե՞ս նկարահանել վավերագրություն»:
Բանավեճերի ու քննարկման միջոցով ուսանողները եկան ընդհանուր հայտարարի, ինքնուրույն գտան պատասխաններ և անմիջական մթնոլորտում կառուցվեցին չորս վարպետության դասերը. Արդյունքում ապագա ռեժիսորներն ունեցան մասնագիտական նոր աշխարհընկալում։
Տեքստը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Հակոբյանի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։