Աշխատանքի առաջարկներ ու թափուր հաստիքներ․ ուսանողները մասնակցեցին «Աշխատանքի տոնավաճառ 2024»-ին
Մայիսի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի
«Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Աշխատանքի տոնավաճառ 2024» ցուցահանդեսը։ Միջին
մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների և Միասնական սոցիալական ծառայության
համագործակցության շրջանակում, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական
քոլեջի
«Հաշվապահական հաշվառում», «Լուսանկարչական գործ» մասնագիտությունների տարբեր կուրսերում սովորող ուսանողները՝ քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի ուղեկցությամբ,
ներկա եղան աշխատանքի տոնավաճառին։
Այն հնարավորություն ընձեռեց ուսանողներին ծանոթանալու, հայաստանյան շուկայում գործող 30-ից ավելի գործատուներին և նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին: Ուսանողները նաև խորհրդատվություն ստացան մասնակից ընկերությունների առաջատար մասնագետների կողմից։
«Աշխատանքի տոնավաճառ 2024» ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցավ «e-work.am» աշխատանքային հարթակի պաշտոնական շնորհանդեսը, որը բաց հարթակ է և գործատուների, և՛ աշխատանք փնտրող անձանց համար։ Հարթակը նպատակ ունի նպաստել պետական և մասնավոր հատվածի կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերի հանրայնացմանը: