Թատերականացված գրական ցերեկույթ՝ նվիրված Պարույր Սևակի 100-ամյակին
Օրերս լրացավ ականավոր բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Պարույր Սևակի 100-ամյակը։ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում բանսաստեղծի 100-ամյակի շրջանակում տեղի ունեցավ թատերականացված գրական ցերեկույթ։
Քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները՝ բեմական խոսքի դասախոս Ադել Վանյանի նախաձեռնությամբ, թատերականացված բեմադրությամբ ներկայացրին դրվագներ Պարույր Սևակի կյանքից և ստեղծագործական գործունեությունից։
Բեմականացման ընթացքում ընթերցվեցին նաև պատառիկներ Պարույր Սևակի բանաստեղծություններից ու ինքնակենսագրական տողերից։
Տեքստը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սոֆի Հակոբյանի։
Մանրամանսերը տեսանյութում․
Օպերատորներ՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներ Արգինե Կարապետյանը և Էլեն Թումանյանը։
Մոնտաժը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սոֆի Հակոբյանի։