ԵՄԱՊՔ-ն և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը համագործակցության հուշագիր կնքեցին
Օրերս Երևանի
մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
Հանդիպման ընթացքում ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Երկու ՊՈԱԿ-ների տնօրենները մի շարք համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար, ձեռք բերեցին պայմանավորվածություններ։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Ինչպես նաև, ԵՄԱՊՔ-ի ուսանողների համար թատրոնը, որպես պրակտիկ հարթակ տրամադրելու և կրթական ծրագրեր իրականացնելու համար։