Համագործակցության հուշագիր՝ «Ազնավուր» քոլեջի և համար 168 հիմնական դպրոցի միջև
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան համար 168 հիմնական դպրոցի միջև կնքվեց հավագործակցության հուշագիր։
Դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանը և քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը փոխադարձ ձեռքսեղմումից հետո ձեռք բերեցին համատեղ մի շարք ծրագեր իրականացնելու պայմանավորվածություն, որոնք իրականություն կդառնան առաջիկա 5 տարիների ընթացքում։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, համագործակցության ընթացքում կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, ստեղծագործական-կրթական ծրագրերի համատեղ կազմակերպում և իրականացնելու աջակցություն։ Ինչպես նաև, դպրոցի աշակերտների համար պարբերաբար կիրականացվի մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումներ, որի մեկնարկը հաջորդեց հենց հուշագրի կնքմանը։
Դպրոցի դահլիճում աշակերտները հնարավորություն ունեցան դիտելու Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով» վերնագրված ներկայացման դիտումով, որը նվիրված էր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։
Պարային երաժշտական ներկայացումը, որի ընթացքում ներկայացվում են դրվագներ և կենսագրական մանրամասներ Սերգեյ Փարաջանովի կյանքից բեմադրել է «Մշակույթի ամբիոնի» դասախոս Յանա Գաբրիելյանը։ Իսկ ներկայացման մեջ զբաղված են «Դերասանական արվեստ» և «Պարարվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողները։ Ներկայացման ընթացքում ցուցադրվում են քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների պատրաստած կոլաժներն ու Փարաջանովի ոճով ձևավորված գլխարկները, դասախոս Եվգենյա Համբարձումյանի աջակցությամբ։
Ներկայացումից հատվածներ կարող եք դիտել տեսանյութում․