«Նկարիչ-վերականգնող» 4-րդ կուրսը մասնակցել է «Հնագիտական խեցեղենը Հայաստանում. ուսումնասիրություն, ամրակայում և վերականգնում» գիտաժողովին
Նոյեմբերի 6-8-ը քոլեջի գործընկեր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայում տեղի ունեցավ «Հնագիտական խեցեղենը Հայաստանում. ուսումնասիրություն, ամրակայում և վերականգնում» խորագրով հանրապետական գիտաժողով։
Եռօրյա գիտաժողովին մասնակցություն ունեցան նաև «Ազնավուր» քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները՝ «Արվեստի ամբիոնի» դասախոս Սամվել Ենոքյանի ուղեկցությամբ։
Գիտաժողովի շրջանակում ուսանողները մասնակցել են խեցեղեն նյութի ուսումնասիրությանն ու պահպանությանը, վերականգնող -կոնսերվատորներին առնչվող հարցերի շուրջ կլոր սեղան-քննարկումներին։ Բացի փորձի փոխանակումից, ուսանողներն անմիջական մասնակցություն են ունեցել խեցեղեն նյութի ուսումնասիրությանը, ամրակայմանը ու վերականգնմանը։