ԵՄԱՊՔ-ի և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան վարժարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութայի, կրթական աջակցություն։ Ինչպես նաև ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի երկկողմ ամրապնդման, դասախոսական անձնակազմին հրավիրելու համատեղ գիտահետզոտական, փորձի փոխանակման, կթական ծրագրերի մշակման կատարելագործման և ուսանողների պրակտիկայի կազմակերպման ուղղություններով:
ԵՄԱՊՔ-ի և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրենները նաև քննարկեցին վարժարանի ուսուցիչների և քոլեջի դասախոսների միջև հեռավար ձևավաչափով կազմակերպել սեմինար-պարապմունքներ՝ դասավանդման ուսումնամեթոդական փորձը փոխանցելու նպատակով։
Հանդիպման ընթացքում, Մարսելի Խ. Աբովյանի անվան վարժարանի տնօրենների խորհրդի և անդամների անունից, տնօրեն Կարեն Խուրշուդյանը, 2021 թվականի հունվարի 9-ի ընդհանուր գլխավոր ժողովի որոշմամբ, ԵՄԱՊՔ-ի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին շնորհեց բարձրագույն պատվո դիպլոմ՝ հայ մշակույթում և արվեստում ներդրած նշանակալի ավանդի համար։
Մինչ երկկողմ համագործակցության հուշագրի կնքելը երկու տնօրենները շրջայց կատարեցին քոլեջում։