Ուսանողները այցելել են Թամանյանի անվան ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարան
«Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, դասախոս Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ, օրերս այցելել էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարանը։
Ուսանողները, թանգարանի ավագ գիտաշխատողի ներկայացմամբ ծանոթացել են տարբեր ժամանակների հայ ճարտարապետների գծանկարների, մանրակերտների և հատակագծերի աշխատանքներին։
Հատկանշական է, որ հաջորդ սրահում գործում էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված էին Ազնավուրի կյանքի, ստեղծագործություններին նվիրված բացառիկ լուսանկարներ, աֆիշներ, ձայնապնակներ, ամսագրեր և թերթեր։ Իսկ հավաքածուն պատկանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին,ով տրամադրել էր այն ցուցադրության համար։