Շառլ Ազնավուր 100 ծրագրով քոլեջը համերգային հյուրախաղերով հանդես եկավ Արտաշատում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի
և Արտաշատի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական
դրամատիկական թատրոնի դահլիճում, համերգային ծրագրով նշվեց աշխարհահռչակ շանսոնիե, լեգենդար հայ
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ 100-ամյակը:
Շառլ Ազնավուրի երգերից կազմված համերգային ծրագրում ելույթ ունեցան «Ազնավուր» քոլեջի ուսանողները և ուսանողներից կազմված նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար մաեստրո Խաչիկ Սահակյան։ Ելույթ ունեցավ նաև քոլեջի երգչախումբն ու պարախումբը, որոնց կատարումները համեմված էին շանսոնիեի կենսագրական մեջբերումներով: Իսկ համերգային ծրագիրը վարում էին քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Սուրեն Ղազարյանը և Մարիա Գևորգյանը։
Ծրագրում, Ազնավուրի ստեղծագործություններից ասմունքով հանդես եկան նաև Արտաշատ քաղաքի Գեղագիտական կենտրոնի Ֆրանսախոսների ակումբի սաները։
Համերգին, որպես հրավիրված հյուր, Շառլ Ազնավուրի երկու կատարումով ելույթ ունեցավ նաև երգչուհի Սյուզաննա Մելիքյանը։ Շառլ Ազնավուրի հայտնի "Մնա" ստեղծագործությունը կատարեց Ազնավուր քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Կարեն Նահապետյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․
Մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկա Ավետիսյանի։