Ֆրանսիացի և ամերիկացի հանրահայտ երաժիշտների վարպետության դաս-հանդիպումը՝ Ազնավուր քոլեջում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ վարպետության դաս-հանդիպում՝ «Քեզ համար Հայաստան» նախագծի շրջանակներում, Հայաստանում գտնվող ֆրանսիացի և ամերիկացի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։
Քոլեջի «Գործիքային արվեստ», «Երգեցողություն» և «Էստրադային արվեստ» մասնագիտություններ
ուսումնասիրող ուսանողները, բացառիկ վարպետության դասի ընթացքում, նվագակցության ու
ելույթների ընթացքում ծանոթացան եվրոպական երաժշտական աշխարհի նորամուծություններին։
Իսկ քոլեջի ջազ-բենդի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Խաչիկ Սահակյանի նվագակցությամբ
հանդիպումը լիարժեք կատարյալ դարձավ։ Հանրահայտ երաժիշտները սիրահարված Ազնավուրականների
երաժշտական ու երգեցիկ տաղանդավոր ունակություններով, դժվարությամբ հեռացան Ազնավուր
քոլեջից։
Սակայն, նախաձեռնությունը չսահմանափակվեց միայն վարպետության դասով։ Քոլեջի ուսանողները, «Մեցցո» ակումբում կայացած «Քեզ համար Հայաստան» համերգային երեկոյին ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտների հետ։
Վարպետության դաս-հանդիպումն իրականացվեց «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի և Ազնավուր քոլեջի համագործակցության շրջանակներում։ Նախագիծը նվիրված էր հայ-ֆրանսիական և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին:
Վարպետության դաս-հանդիպման մանրամասները դիտե՛ք տեսանյութում։
Լուսանկարները՝ «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի։
Տեսանյութը՝ «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Խաչատրյանի