«Դերասանական արվեստ» մասնագիտության ուսանողները հանդիպեցին դերասան-բեմադրիչ Նարինե Գրիգորյանի հետ
Երեկ,
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Դերասանական արվեստ»
մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները, մշակույթի ամբիոնի վարիչ Նաիրա Նիկողոսյանի
ուղեկցությամբ, Շառլ Ազնավուրի անվան գրադարանի հյուրընկալ հարկի տակ հանդիպեցին Սոս
Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ,
ռեժիսոր և դերասան Նարինե Գրիգորանի հետ։
«Դերասանությունը մասնագիտություն չէ, այլ ախտորոշում․․․»,- հանդիպման ընթացքում կես կատակ կես լուրջ արձանագրեց դերասանուհին, ապա՝ վերհիշեց ուսանողական տարիներն ու ապագա դերասանների հետ կիսվեց տարիների ընթացքում ձեռք բերած մեծ փորձով։ Հանդիպումից տպավորված ուսանողները, որպես հուշ, լուսանկարվեցին դերասանուհու հետ։
Հանդիպման ավարտին, Ազնավուր քոլեջի ուսանողները շրջայց ունեցան
նաև գրադարանում։