ԵՄԱՊՔ-ի սաները Պատմության թանգարանում դիտեցին «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցադրությունը
Հունիսի 30-ից մինչև հոկտեմբերի
31-ը, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) ընթանում
է «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվում
է Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 400 հազար տարբեր տեսակի հավաքածուների մի
մասը։
Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցության շրջանակներում, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում», ինչպես նաև «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողներին, հնարավորություն էր ընձեռել, դիտելու բացառիկ ցուցադրությունը:
ԵՄԱՊՔ-ի սաները, տարբեր խմբերով` դասախոսների ուղեկցությամբ, երեք օր ուսումնասիրեցին ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացված 140-ից ավելի տարազի համադրված համալիրներ, առանձին տարրեր, որոնց առաջին անգամ կցվել են բնօրինակ արխիվային լուսանկարներ, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվում։ Ինչպես նաև այնպիսի ցուցանմուշներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում: Առանձին ցուցափեղկերով ներկայացված են նաեւ զարդեր, զենքեր եւ գոտիներ, գլխի հարդարանք եւ այլ ավանդական տարրեր։
Ցուցահանդեսին յուրահատկություն են հաղորդում հատկապես տղամարդկանց եւ երեխաների տարազները, հագուստներն առանձնանում են նաեւ ըստ սոցիալական խավերի եւ ըստ տարածաշրջանների՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, որի խորհրդանիշը Շուշին է՝ իր ավանդական տարազային համալիրով։