ԵՄԱՊՔ-ի նկարիչ-վերականգնող մասնագիտության ուսանողները հանդես եկան հաշվետու ցուցահանդեսով
Ապակենկարչություն,
բնանկար, գծանկար, դիմանկար․․․ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի 3-րդ հարկի միջանցքը
լի է նկարչական արվեստի ստեղծագործություններով։
«Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտություն ուսումնասիրող 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները հանդես են գալիս կիսամյակային ամփոփիչ աշխատանքների հաշվետու ցուցահանդեսով։
Նկարչական արվեստի գրեթե բոլոր ճյուղերով ստեղծագործած ուսանողները, ցուցահանդեսի այցելուների հայացքներից սրտատրոփ փորձում են որսալ ստացած տպավորությունները։ Իսկ այցելուները՝ մտազբաղ քննարկում են ցուցադրված աշխատանքների բնույթն ու ստացված լինելը։