"Славянский базар - 2020" միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն Նարեկ Մարկոսանը և Հարություն Խաչատրյանը
Սույն թվականի մարտի 10-ին և 11-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում անցկացվեց "Славянский базар - 2020" թվով 29-րդ ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական փուլը, որտեղ ներկայացված հայտերից եզրափակչում ընտրվել էին 5 մասնակից մանկական կատարողների խմբում և 15 մասնակից՝ երիտասարդ կատարողների խմբում։ Եզրափակիչ փուլում ժյուրին մանկական կատարողներից ընտրեց Նարեկ Մարկոսյանին, իսկ երիտասարդ կատարողներից՝ Հարություն Խաչատրյանին, որոնց ընձեռվեց հնարավորություն ներկայացնելու Հայաստանը 2020 թվականի հուլիսի 13-21-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք "Славянский базар - 2020" միջազգային մրցույթում։ Ժյուրիի կազմում էին ՀՀ վաստակավոր արտիստուհի, սիրված երգչուհի, ԵՄՊՔ-ի դասախոս Գայանե Հովհաննիսյանը, ՀՀ
վաստակավոր արտիստուհի, սիրված երգչուհի, ԵՄՊՔ-ի դասախոս Ալլա
Լևոնյանը, սիրված և ճանաչված դասախոս, Կոմիտասի անվան
Երևանի պետական կոնսերվատորիայի ջազային և
էստրադային արվեստի ամբիոնի դոցենտ, բազմաթիվ միջազգային մրցույթների ժյուրիի անդամ
Արմանուշ Լևոնի Հակոբյանը, բոլորիս կողմից շատ
սիրված Արմանուշ Լևոնովնան, ԵՄՊՔ-ի երգեցողության ամբիոնի վարիչ,
պաշտպանության նախարարության երգի և պարի
անսամբլի մենակատար, Ազգային երգիչ
նախագծի երգուսույց Տիգրան Հայորդին, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
պրոդյուսեր, ԵՄՊՔ-ի կառավարման խորհրդի նախագահ Մգեռ Արմենիան և ԵՄՊՔ-ի տնօրեն, "Славянский базар'' միջազգային մրցույթի ազգային նախընտրական փուլի
կազմակերպիչ, ինչպես նաև "Славянский базар'' միջազգային մրցույթի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ
Կիրակոսյանը: