ԵՄՊՔ շրջանավարտը «Ազգային երգիչ» նախագծի հաղթողն է
January 1, 2020 at 12:12 am
Ամիսներ շարունակ Շանթ hեռուստաընկերության եթերում
հեռարձակվող
«Ազգային երգիչ» նախագծի SMS քվեարկության արդյունքներով գլխավոր մրցանակին արժանացավ Երևանի մշակույթի պետական քոլեջի շրջանավարտ Հարություն Մկրտչյանը։ Շնորհավորում ենք Հարությունին և մաղթում ստեղծագործական հաջողություններ։ Հիշեցնենք, որ նախագծում էին նաև քոլեջի շրջանավարտ Դավիթ Կիրակոսյանը և «Երգեցողություն» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Անժելա Ավետիսյանը, ովքեր ևս գալա համերգի ընթացքում հանդես եկան փայլուն կատարումներով և համարվում էին ֆավորիտներ։