ԵՄՊՔ ուսանողների այցը Ռուսական արվեստի թանգարան
November 7, 2019 at 11:55 am
ԵՄՊՔ «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» և «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտությունների ուսանողները դասախոսներ Գ. Մուրադյանի և Ա. Էլոյանի ուղեկցությամբ այցելեցին Ռուսական արվեստի թանգարան` «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսը դիտելու: Ցուցահանդեսը ուսանողներին օգնեց հասկանալ Ռուսական արվեստի թանգարանում պահվող նկարների ծագումը և արժեքը: Առաջին անգամ Երևանի թանգարանի սրահներում ներկայացվեցին ռուսական ազգային հագուստները և հայտնի «Բոգորոդյան խաղալիքը»: Ներկայացվեցին նաև 20-րդ դարի այսպես կոչված «քիչ հայտնի ռուսական ավանգարդի» նկարիչների` Ն. Սինեզուբովի, Բ. Անիսֆելդի և այլ հեղինակների նախահեղափոխական շրջանի որոշ գեղանկարներ: