ԵՄՊՔ-ում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած լուսանկարչության մրցույթը
May 5, 2019 at 5:25 pm,
No comments
ԵՄՊՔ-ի 90 ամյակի միջոցառումների շրջանակներում ս/թ մայիսի 2-ին Երևանի մշակույթի պետական քոլեջի լուսանկարչություն 1-ին, 2-րդ և 3-րդ, ռեժիսուրա 3-րդ և Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում 4-րդ կուրսի ուսանողները, քոլեջի դասախոս՝ Գեղամ Հախվերդյանի ղեկավարությամբ իրենց աշխատանքները ներկայացրեցին քոլեջում կազմակերպված լուսանկարչական մրցույթի ժյուրիի անդամներին (Նաիրա Նիկողոսյան,Ստեփան Մարտիրոսյան, Արծրուն Հարությունյան),ովքեր իրենց մասնագիտական կարծիքն հնչեցրեցին լուսանկարչական աշխատանքների վերաբերյալ և հայտարարեցին հաղթողի, ինչպես նաև երկրորդ և երրորդ տեղը զբաղեցած մասնակիցների անունները:
- 1. Ռոբերտ Գրիգորյան լուսանկարչություն 1-կուրս
- 2. Հայկ Գալստյան կինո-սարքավորումներ 4-կուրս
- 3. Սևակ Գասպարյան լուսանկարչություն 2-կուրս
Մասնակից ուսանողներից շատերը հաղթող ճանաչվեցին նաև այլ անվանակարգերում.
- Լավագույն դիմանկար - Աննա Ավալյան ռեժ.-3,
- Լավագույն բնանկար - Լիաննա Աղումյան լուսանկարչություն - 2 ,
- Լավագույն մտահղացում Մարիետա Հովհաննիսյան - ռեժ.-3