ԵՄՊՔ ուսանողների աշխատանքները գնահատեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը
May 2, 2019 at 10:46 pm,
No comments
Երևանի մշակույթի պետական քոլեջի Ռեժիսուրա մասնագիտության
2-րդ կուրսի «Նկարչական ձևավորում» առարկայի դասը վարեց պ. գ. թ., ազգագրագետ Սվետլանա
Պողոսյանը: Դասը նվիրված էր հայոց պատմության հոլովույթում հայոց ազգային տարազի փոխակերպումներին:
Ուսանողները
ցուցադրեցին իրենց պատրաստած նմուշները՝ մասնագետի կողմից արժանանալով բարձր գնահատականի
և դրվատանքի խոսքերի:
Ներկայացնելով
հայկական տարազի ստեղծման համառոտ պատմությունը՝ Ս. Պողոսյանը կարևորեց մեր իրականության
մեջ հայկական տարազի գրագետ և ճիշտ կիրառումը թե նկարահանման հրապարակում, և թե առօրյա
կյանքում:
Դասի
ավարտին ուսանողները իրենց մտահոգող և հետաքրքրող հարցերը ուղղեցին մասնագետին: