Այց Խոր վիրապ ճարտարապետական հուշարձան
November 8, 2018 at 10:15 am
2018 թ. նոյեմբերի 4-ին Երևանի մշակույթի պետական քոլեջի Դերասանական արվեստ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները՝ ուղեկցությամբ դասախոսներ Ա. Սեյրանյանի, Գ. Ներսիյանի, Ս. Վանյանի և Գ. Մուրադյանի այցելեցին Խոր վիրապ ճարտարապետական հուշարձան, որտեղ դասախոս Գ. Մուրադյանը ներկաներին ավետեց վանքի ստեղծման վերաբերյալ ավանդությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Գրիգոր Լուսավորչին վերաբերող պատումին:
Շրջագայության հաջորդ կանգառը նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակի ողբերգական ավտովթարի վայրում տեղադրված հուշաքարի տարածքն էր: Ուսանողները և դասախոսները միասին ընթերցեցին և ասմունքեցին Պասրույր Սևակի բանստեղծություններից:
Զանգակատուն գյուղում տեղակայված Պարույր Սևակի տուն-թանգարանը օրվա վերջին կանգառն էր: Այն բացվել է Պարույր Սևակի ողբերգական մահվան տասնամյա տարելիցի օրը՝ 1981 թ. հունիսի 17-ին: Թանգարանը կառուցվել է նրա հայրենի տան կողքին, այգու մեջ:
Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Իրականացվել է նախագծի միայն մի մասը՝ ներկայիս նախասրահ-դահլիճը, որտեղ ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ, տարբեր լեզուներով հրատարակություններ:
Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և 1000-ից ավելի գրականություն: Ցուցասրահը հարստացված է Պարույր Սեվակին նվիրված՝ Սարգիս Մուրադյանի` 1985-1986 թթ. կատարած մեծադիր, սիմվոլիզմով հագեցված որմնանկարներով: