ԵՄՊՔ ուսանողների այցը Ռուսական արվեստի թանգարան
October 15, 2018 at 5:48 pm
2018 թ. սեպտեմբերի 29-ին Երևանի մշակույթի պետական քոլեջի Ռեժիսուրա մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները՝ ուղեկցությամբ դասախոսներ Գ. Վարդանյանի և Գ. Մուրադյանի այցելեցին Ռուսական արվեստի թանգրան, ինչպես նաև Կասկադ համալիրում տեղակայված Գաֆէսճեան արվեստի կենտրոն:
Ռուսական արվեստի թանգարանում ուսանողները ծանոթացան հայտնի բժիշկ, պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուին: Թանգարանում ցուցադրված են հանրահռչակ այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ. Պետրով-Վոդկինը, Ն.Ռեյրիխը, Ռ.Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և շատ ուրիշներ:
Այնուհետև քոլեջի դասախոս Գ. Մուրադյանը ուսանողներին ներկայացրեց Կասկադ ճարտարապետական-կոթողային համալիրի կառուցման պատմությունը: Հագեցած օրն ավարտվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ ժամանակակից արվեստի նմուշների դիտումով: