Լուսանկարների ցուցահանդես-մրցույթ Երևանի մշակույթի պետական քոլեջում
May 12, 2018 at 12:12 pm
Երևանի Մշակույթի պետական քոլեջում այսօր կարևոր օր է, պատճառը լուսանկարների ցուցահանդես-մրցույթն է, որի հեղինակն ու կազմակերպիչը հենց օպերատորության և լուսանկարչության դասախոս՝ Գեղամ Հախվերդյանն է:
Ցուցահանդեսի առաջին փորձը եղել է անցյալ տարի և մտադրություն կա այն դարձնել ամենամյա, սակայն այս տարի ցուցահանդեսը տարբերվող էր, քանի որ լուսանկարների թեմայի ուղվածությունը Մայիսյան հերոսամարտերն էր և ներկա գտնվողների խոսքերով այս անգամ ցուցահանդեսը ավելի բարձր մակարդակի վրա էր: Ի դեպ մասնակիցները հիմնականում հենց քոլեջի ուսանողներն են, որոնց ներկայացրած լուսանկարների թիվը հասնում է 164-ի:
Ցուցահանդեսի ամենափոքր մասնակիցը 9-ամյա՝ Հայկը ևս շատ ակտիվ մասնակցել է ցուցահանդեսին, ով ներկայացրել է 5-լուսանկար, որոնցում հիմնականում պատկերված է Սուրբ Երորդություն եկեղեցին: Կազմակերպչի խոսքերով նմանատիպ միջոցառումները օգնում են ուսանողներին էլ ավելի զարգանալ և հմտանալ իրենց մասնագիտություներում: Ցուցահանդեսին ներկա գտնվելու համար եկել էին տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ, որոնք մեզ հետ զրույցում փաստեցին, որ տարբերությունը համեմատած անցյալ տարվա հետ շատ մեծ է և բոլոր լուսանկարները համարում են ստացված: Ժյուրիի նախագահ, լուսանկարիչ՝ Զավեն Խաչիկյանը առաջնահերթ ողջունելի է համարում, այն փաստը, որ մի շարք ուսանողներ, մոտեցել են արվեստին կամ փորձել են մոտենալ, քանի որ դա արդեն լավ է և ողջունելի:
Իսկ ժյուրիի անդամ, դիզայներ Աննան, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դիմանկարներին և նշում, որ ուսանողների մոտ հաջողվել է ավելի լավ պատկերել դիմանկարները, բացի այդ ստացված համարելով բոլորի աշխատանքները: Բեմադրիչ, ռեժիսոր՝ Համլետ Թադևոսյանը, ով նաև դասավանդում է տվյալ քոլեջում, հավաստիացրեց, որ ցուցահանդեսը ինչի համար, որ կազմակեպվել էր, հասել է իր նպատակին և արդարացրել թեմայի ընտրությունը: Լուսանկարները մանրամասն ուսաումնասիրելուց հետո, քոլեջի տնօրենը հանդես եկավ ելույթով և շնորհավորական խոսքեր ուղղեց, թե կազմակերպիչներին և թե մասնակիցներին, որից հետո էլ անձամբ հայտարարեց և շնորհավորեց հաղթողներին, որոնք զբաղեցրել էին առաջին երեք պատվավոր տեղերը՝ առաջինը ուսանողուհի՝ Ինեսա Ավենեսովան էր, երկրորդը՝ Խաչատուր Բարեգյանը և երրորդը՝ Ռաֆայել Փիլոյանը:
Ամփոփելով ցուցահանդեսը քոլեջի տնօրենը նշեց, որ միջոցառումը կրում է ամենամյա բնույթ և այն բաց է ուսանողների համար, ինչի վառ արդյունքն է այն, որ ցուցահանդեսին մասնակցում են տարբեր բաժիների ուսանողներ և որ չկա ոչ մի սահմաափակում: Այսքանով ավարտվում է ցուցահանդեսը, սակայն կա մի փաստ, որ ուսանողները շատ ակտիվ մասնակցում են նմանատիպ միջոցառումների, որը շատ լավ զարգացնում է պրակտիկան, ևս մեկ անգամ փաստելով, որ ուսանողները ոչ միայն սովորում են, այլ նաև գործում:
(Ամբողջական լուսանկարները ԱՅՍՏԵՂ)