Մշակույթի քոլեջցիները՝«Կոկա-Կոլա» գործարանում
March 30, 2018 at 2:35 pm,
No comments
2018 թվականի մարտի 29-ին Երևանի մշակույթի պետական քոլեջի Ռեժիսուրա և Հաշվապահական հաշվառում մասնագիտությունների 1-ին կուրսերի ուսանողները՝ ուղեկցությամբ դասախոսներ Գուրգեն Մուրադյանի և Կարինե Բաղդասարյանի, այցելեցին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գործարան, որն մեր երկրում «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողն է։
Այցելուները ծանոթացան ընկերության և աշխարհում ամենատարածված գազավորված ըմպելիքի ստեղծման պատմությանը, նրա գովազդի պատմությանը: Առանձնահատուկ կարևորվեցին մեր երկրում ընկերության կողմից կազմակերպվող մի շարք ժամանցային, առողջարար, բնապահպանական և բարեգործական ծրագրերին՝ պատրաստակամություն հայտնելով ապագայում նույնպես մասնակցություն ունենալ վերոնշյալ ծրագրերին: Շրջայցի մասնակիցները, գործարանի արտադրանքը համտեսելուց հետո, ականատես եղան ըմպելիքների փաթեթավորման և բեռնման աշխատանքներին:
Author : Artur Hakobyan