«Славянский базар 2018»-ում Հայաստանի պատվիրակի անունը հայտնի կդառնա մարտի 12-ին
March 10, 2018 at 6:54 pm
Երևանի մշակույթի պետական քոլեջի և "MGER Armenia" փրոդաքշնի համագործակցության աշխատանքի արդյունքում այսուհետ Երևանի մշակույթի պետական քոլեջն է ընտրելու Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում իրականացվող ամենամյա «Славянский базар 2018» երաժշտական միջազգային մրցույթում (մանկական և երիտասարդ կատարողների) Հայաստանի պատվիրակին: (Լուսանկարներ ԱՅՍՏԵՂ)
Մարտի 4֊ին և 5-ին տեղի է ունեցել մանկական անվանակարգում հայտարգրված մասնակիցների լսումները: Այս անվանակարգի հաղթողին ժյուրին կհայտարարի շուտով: Մանկական անվանակարգում ժյուրիի կազմում էին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը,ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը (Mger Armenia) և Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն,երգիչ, «X Factor 1-Armenia»-ի հաղթող ՝ Վրեժ Կիրակոսյանը:
Երիտասարդ կատարողների անվանակարգում ժյուրին լսել է օրեր առաջ մարտի 6-ին և ընտրել մասնակիցներից 6 լավագույնին, նրանց առաջադրանք տվել,որով կներկայանան մարտի 12-ին Երևանի Մշակույթի պետական քոլեջում և այստեղ էլ հայտնի կդառնան երկու անվանակարգերի հաղթողների անունները: Ժյուրիի կազմում էին ՝ ՀՀ վաստակավոր արտիստ,Մգեռ Առմենիա պրոդաքշնի հիմնադիր Մհեր Մեսրոպյանը (Mger Armenia), երգչուհի Սոնա Շահգելդյանը և Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն,երգիչ, «X Factor 1-Armenia»-ի հաղթող՝ Վրեժ Կիրակոսյանը:
Ընտրված 6-յակը.
- Սուրեն Պողոսյան
- Մարիամ Անդրեասյան
- Հարություն Խաչատրյան
- Սուսաննա Վարդանյան
- Վոլոդյա Աթանեսյան
- Դիանա Մարգարյան
Հեղինակ : Արթուր Հակոբյան