ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը հանդիպել է Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 6-ին խորհրդարան են այցելել Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներն ու տնօրենը: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին:
Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Բաց դասին ուսանողներին ողջունել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Երիտասարդներն իրենց հարցադրումներում անդրադարձել են կրթական ոլորտին, հայոց բանակին, մասնավորապես «Ես եմ» ծրագրին, ինչպես նաեւ արտագաղթին վերաբերող հարցերի: Բարձրացված բոլոր հարցադրումներին հանձնաժողովի նախագահը տվել է սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ավարտին Վարդան Բոստանջյանը ուսանողներին կոչ է արել հարստացնել գիտելիքների պաշարը, քանի որ երկրի ցանկացած հաջողություն պայմանավորված է երիտասարդներով: