ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 6-ին խորհրդարան են այցելել Երևանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներն ու տնօրենը: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետևել ԱԺ նիստերի աշխատանքներին:
Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Բաց դասին ուսանողներին ողջունել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: