«Ազնավուր» քոլեջում Գրքատոնի մուտքը թույլատրվեց միայն փաթեթավորված գրքերով
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, Գիրք նվիրելու օրը տոնվեց մի քանի իրադարձություններով, որի մուտքը թույլատրվեց միայն փաթեթավորված գրքերով:
Քոլեջի տարբեր մասնագիտություններում սովորող ուսանողները բեմադրական ընթերցանությամբ անդրադարձան հայ գրականության երևելիների ստեղծագործութուններին:
Գրական-երաժշտական ցերեկույթի փոքրիկ ընթերցանությանը հաջորդեց միմյանց գիրք նվիրելու և գրքերով փոխանակվելու գեղեցիկ իրադարձություն:
Ցերեկույթի ավարտին ուսանողների հետ հանդիպում - զրույց ունեցավ «Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանը, ով նույնպես դատարկաձեռն չէր
եկել: Նա «Ազնավուր» քոլեջի գրադարանը
հարստացրեց ևս մի քանի ժամանակակից հեղինակների գրքերով։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Հակոբյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․