ԵՄԱՊՔ-ի 4-րդ կուրսի «Ռեժիսուրա» մասնագիտության ուսանողները դիտեցին «Սողոմոնի երգերերը» ֆիլմը
Օրերս Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի «Ռեժիսուրա» մասնագիտության ուսանողները, դասախոս Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ, դիտեցին ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերերը» լայնամետրաժ խաղարկային ֆիլմը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի կյանքին:
«Սողոմոնի երգերը», պատմական դրամա է, որը պատմում է Օսմանյան կայսրությունում 1818-1915 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների, Կոմիտասի կյանքի, նաև ընկերության մասին, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով: