ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի կարիերայի կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել քոլեջի և առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում քոլեջների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և քոլեջի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին:
Քոլեջի հիմնական խնդիրներն են
- Քոլեջի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ քոլեջում տարվող աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու ամփոփումը,
- Քոլեջի ուսանողների մոտ ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,
- Քոլեջի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովումը,
- տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփումը, ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը,
- Քոլեջի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը,
- Քոլեջի ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր տեսակի խորհրդատվությունների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան տեղեկատվության տարածումը,
- շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի հաստատումն ու համագործակցության ապահովումը:
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են
- սեմինար-դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում ինքնակենսագրություն կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու, կարիերայի կառուցման և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների շուրջ ինթերնշիփ ծրագրեր (պրակտիկա),
- հանդիպումներ գործատուների հետ,
- կամավորական ծրագրերի իրականացում,
- շրջանավարտների տվյալների էլեկտրոնային բազայի ընդլայնում,
- համագործակցություն պետական և մասնավոր սեկտորի կազմակերպությունների հետ,
- շրջանավարտներին թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների մասին տեղեկացում,
- կարիերայի զարգացմանը նպաստող միջոցառումների, կլոր-սեղան քննարկումների կազմակերպում:
Քոլեջի
շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այժմ ակտիվ համագործակցում է ՀՀ շուրջ 50 պետական և մասնավոր ընկերությունների, ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Կենտրոնի` ձեռնարկությունների հետ համագործակցության ցանկին կարող եք ծանոթանալ «Համագործակցություն» բաժնում:
Քոլեջի
շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կենտրոնի ամենամյա հաշվետվություններում:
Կարիերայի պատասխանատու` Լիլիթ Եղիազարյան
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեռ.` +374 (10) 480-580 ,
+374 (94)561 819
Էլ. հասցե`
[email protected]